ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Պապոյան
Այս պահին ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։
«ԵՄ անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է։ Մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունն ու մրցակցությունը բարձրացնելը»,- ասել է Պապոյանը։
Ըստ նրա՝ էական չէ՝ Հայաստանը կլինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, խնդիրը մեկն է՝ մեր տնտեսությունն իր մրցունակությունը պետք է ավելացնի, արտադրողականությունը պետք է աճի, ու մենք հնարավորինս լավ ապրանքներ պետք է արտադրենք։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...