ԵՄ-ն լրացուցիչ մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային
Եվրամիությունը լրացուցիչ 148 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային և նրա փախստականներին Մոլդովայում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը:
«148 միլիոն եվրո նոր ֆինանսավորումը կշարունակի աջակցել կենսական հումանիտար օգնությանը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մոլդովայում, ինչպես նաև կհասցնի Եվրահանձնաժողովի ընդհանուր մարդասիրական օգնությունը ավելի քան 1,1 միլիարդ եվրոյի», – ասվել է է հայտարարության մեջ:
Նաև նշվել է, որ 140 միլիոն եվրո կուղղվի Ուկրաինայում մարդասիրական ծրագրերին:
«Ֆինանսավորումը կօգտագործվի շտապ օգնության համար, ներառյալ սնունդը, ապաստանը, մաքուր ջուրը, առողջապահությունը և ձմռանը պաշտպանությունը», – ավելացրել է Եվրահանձնաժողովը:
Վերջինիս խոսքով՝ առաջնահերթություններն են Ուկրաինայի արևելյան և հարավային հակամարտություններից տուժած շրջանների խոցելի բնակչության աջակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...