Կալիֆոռնիայի անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավել են բանտարկյալներին
Մոտ 1000 բանտարկյալներ ներգրավվել են ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում մոլեգնող լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է Newsweek ամսագիրը։
Կալիֆոռնիայի ուղղիչ հաստատությունների և վերականգնման դեպարտամենտի (CDCR) տվյալներով՝ ընդհանուր առմամբ, հրդեհների մարմանը մասնակցում է 939 բանտարկյալ: Նշվում է, որ բոլոր բանտարկյալները պատրաստություն են անցել հատուկ հրշեջ ճամբարներում և անցել աշխատանքի: Նշվում է, որ դատապարտյալներին հիմնականում ներգրավում են հրդեհաշիջման գծերի կառուցման գործում, որոնք նախատեսված են կրակի տարածումը խոչընդոտելու համար:
Ըստ CDCR-ի, Կալիֆոռնիայում կրակը հանգցնող հրշեջների ընդհանուր թվի մոտ 30%-ը դատապարտյալներն են: Ինչպես ընդգծել են գերատեսչությունում, խոսքը վերաբերում է միայն ոչ մեծ ծանրության հանցագործություններ կատարած անձանց:
Ավելի վաղ «Ռեգնում» գործակալությունը հայտնել էր, որ հրդեհաշիջման ականատեսները տեսել են նրանց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանում:
Առնվազն 16 մարդ Է զոհվել Քալիֆորնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի ճշգրիտ թիվը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ քննիչները կկարողանան հասնել հրդեհների հետևանքով տուժած շրջաններ:
Կալիֆոռնիայում հրդեհները մոլեգնեցին հունվարի 7-ի երեկոյան։ Հրդեհը տարածող քամու արագությունը կազմել է 48 կմ/ժ ՝ տեղ - տեղ լեռներում հասնելով 112 կմ/ժ-ի, իսկ բնակավայրերում՝ մինչև 105 կմ/ժ: Տարերային աղետի գոտուց տարհանվել են հարյուր հազարավոր մարդիկ:
Հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է ափամերձ Մալիբու քաղաքը։ Շատ հայտնի դերասանների վիլլաներն այրվել են։
Նահանգում հունվարի 8-ից գործում է մասշտաբային աղետի ռեժիմ։ ԱՄՆ իշխանությունները Լոս Անջելեսի ներկայիս հրդեհներն ամենակործանարարն են անվանել Կալիֆոռնիայի պատմության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` Հյուսիսային պողոտայում. այրվում է սուպերմարկետ
Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պ...
Երթուղի սպասարկող «Գազել» է վթարվել. կան 10-ից ավելի տուժածներ
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «...
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg
Հրշեջ ծառայությունները պարզում են, թե արդյոք Edison International կոմունալ ընկերության սարքավորումները պատճառ են հանդիսա...
Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանո...