Օլաֆ Շոլցը՝ Գեմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը հաստատվել է որպես Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) կանցլերի թեկնածու փետրվարի 23-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Բեռլինում այս քաղաքական ուժի համագումարում տեղի ունեցավ պարզ ձեռքի բարձրացումով քվեարկությունը, գրում է ТАСС–ը:
Նշվում է, որ միայն մի քանի պատվիրակներ են հրաժարվել աջակցել կառավարության ներկայիս ղեկավարին։ 2021 թվականին թեկնածուն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ։ Այժմ կուսակցության ղեկավարությունը որոշել է հրաժարվել դրանից և դիմել միայն, այսպես կոչված, ակլամացիայի, այսինքն՝ թեկնածուի հաստատման պարզեցված ընթացակարգի, քանի որ Շոլցն այս անգամ հանդես է գալիս որպես գործող կանցլեր, այլ ոչ միայն պաշտոնի թեկնածու:
Ըստ գործակալության՝ Շոլցի վերադարձը կանցլերի պաշտոնին ներկայումս քիչ հավանական է համարվում։ SPD-ն կորցնում է ժողովրդականությունը ոչ միայն իր անմիջական մրցակցի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) թեկնածու Ֆրիդրիխ Մերցի, այլև աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նկատմամբ: Պահպանողականների և սոցիալ-դեմոկրատների միջև տարբերությունը 14 տոկոսային կետ է։ Ուժերի այս հարաբերակցության մեջ ընտրությունների ամենահավանական արդյունքներից մեկը կլինի ՔԴՄ/ՔՍՄ-ի և SPD-ի մեծ կոալիցիան: Այդ դեպքում Մերցը կդառնա կանցլեր։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Ֆրանսիան հրաժեշտ է տալիս «Ազգային ճակատի» հիմնադիր Լը Պենին
Ֆրանսիայում իրականացվել է «Ազգային ճակատ» քաղաքական ուժի հիմնադիր Ժան Մարի Լը Պենի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին գր...
Մեծագույն ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել ավտովթարի հետևանքով կյանքից հեռացած պատգամավոր Մհեր Սահ...