Մեծագույն ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել ավտովթարի հետևանքով կյանքից հեռացած պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքին և մտերիմներին:
«Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին եւ հարազատներին:
Աստված թող հոգին լուսավորի»,– նշվում է ԱԺ–ի պաշտոնական էջում տեղադրված հրապարակման մեջ:
Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Ռոբերտ Քոչարյանը՝ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավորի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ...
Սերգեյ Լավրովի անունից կեղծ նամակ է ուղարկվել Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի օդային տարածքի մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ենթադրյալ նամակը, ուղղված Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին, որ...