Ֆրանսիան հրաժեշտ է տալիս «Ազգային ճակատի» հիմնադիր Լը Պենին
Ֆրանսիայում իրականացվել է «Ազգային ճակատ» քաղաքական ուժի հիմնադիր Ժան Մարի Լը Պենի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին գրում է RTVI-ը։
Ժան Մարի Լը Պենին հուղարկավորել են հայրենի Լա Տրինիտե-սյուր-Մեր քաղաքում։ Հրաժեշտը տեղի է ունեցել տեղի եկեղեցում և խստորեն եղել է ընտանեկան շրջապատում, գրում է Le Figaro-ն։
Մորբիհան շրջանի պրեֆեկտ Պասկալ Բոլոտն ավելի վաղ հրաման էր արձակել, որն արգելում էր ցույցերն ու զանգվածային այլ ակցիաները Լա Տրինիտե կոմունայում։ Արարողության վայրում տեղակայվել են ոստիկանության ուժեղացված պարեկային խմբեր։
Հուղարկավորությանը մասնակցել են Լը Պենի երեք դուստրերը, թոռներն ու մտերիմները։ Քաղաքական գործչի համակիրներից շատերը եկել են այլ քաղաքներից և կանգնել եկեղեցու կողքին գտնվող փողոցում՝ ժամանակավոր ցանկապատի հետևում։
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի հերթական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 16-ին Փարիզի Աստվածամոր տաճարում։ Այս անգամ արարողությունը բաց է լինելու հանրության համար։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Օլաֆ Շոլցը՝ Գեմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը հաստատվել է որպես Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) կանցլերի թեկնածու փետրվարի 23-ին կայան...
Սերգեյ Լավրովի անունից կեղծ նամակ է ուղարկվել Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի օդային տարածքի մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ենթադրյալ նամակը, ուղղված Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին, որ...