Նոր մանրամասներ` 5 մեքենայի մասնակցությամբ վթարից. ՆԳՆ ՓԾ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «UAZ» (վարորդ` Գ. Գ., ծնված 1957 թ․), «Mitsubishi» (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1990 թ․), «VAZ» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1969 թ․), «Chevrolet» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MAN» մակնիշի բեռնատարի վարորդը դուրս է բերվել և տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «UAZ», «Mitsubishi», «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ․ Կ․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։


Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` Հյուսիսային պողոտայում. այրվում է սուպերմարկետ
Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պ...
Երթուղի սպասարկող «Գազել» է վթարվել. կան 10-ից ավելի տուժածներ
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «...
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg
Հրշեջ ծառայությունները պարզում են, թե արդյոք Edison International կոմունալ ընկերության սարքավորումները պատճառ են հանդիսա...
Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանո...