Սերգեյ Լավրովի անունից կեղծ նամակ է ուղարկվել Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի օդային տարածքի մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ենթադրյալ նամակը, ուղղված Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին, որը տարածվում է համացանցում, կոպիտ կեղծիք է, ТАСС–ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է ՌԴ արտաքինքաղաքական գերատեսչությունը:
«ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նամակը, որում անգլերենով գրված է, թե մեր երկիրը չի կարող երաշխավորել ռուսական օդային տարածքի անվտանգ օգտագործումը, ցինիկ և կոպիտ կեղծիք է։
Այս արտահոսքը պարզունակ կեղծիքի օրինակ է, որը նախատեսված է հուզական ռեակցիա առաջացնել: Կեղծիքի հեղինակները նեղություն չեն քաշել դրան պաշտոնական ատրիբուտներ տալ՝ ուղարկելով այն սովորական փոստային տիրույթից և սովորական էլ.փոստի հասցեից։
Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում թաքնված է քաղաքական պատվեր և փորձ՝ շահարկելու դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման թեման»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Ռոբերտ Քոչարյանը՝ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավորի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ...
Մեծագույն ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել ավտովթարի հետևանքով կյանքից հեռացած պատգամավոր Մհեր Սահ...