Մենք կարևոր ենք համարում Փաշինյանի դրական ուղերձները. Թուրքիայի ԱԳՆ
Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ:
«Մենք շարունակելու ենք աջակցել կողմերի միջև երկկողմ բանակցություններին՝ առանց միջնորդների։ Խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կբացի, որոնք աննախադեպ են մեր տարածաշրջանի զարգացման համար։ Այս ուղղությամբ մենք կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները։ Մենք արձանագրում ենք, որ նա հանդես է գալիս խաղաղության օգտին դիրքորոշմամբ՝ նպաստելով այս գործընթացի դրական առաջընթացին։ Մեր տարածաշրջանում բացվել է պատմական հնարավորության պատուհան՝ ամուր խաղաղության, կայունության և բարգավաճման համար։ Հավատում եմ, որ Հայաստանը նույնպես կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...