Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Իլոն Մասկի թիրախում
Վերջին կես տարում Իլոն Մասկը հաճախ քննադատում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Այս մասին հայտնում է «Meduzan»-ն:
Հունվարին նա պահանջել էր, որ Մեծ Բրիտանիայում հետաքննեն երկրի մի քանի քաղաքներում աղջիկների սեռական շահագործման դեպքերը, որոնցով զբաղվում էին հիմնականում պակիստանցիներից կազմված էթնիկ ավազակախմբերը:
Մասկը մեղադրել է Սթարմերին, որը նախկինում ղեկավարում էր Թագավորական դատախազական ծառայությունը և զբաղվում էր երեխաների նկատմամբ սեռականացված բռնության հարցերով, այն բանում, որ նա անտեսել է տուժածների և նրանց ծնողների վերաբերմունքը:
Սթարմերն ի պատասխան հունվարի 6-ին հայտարարել է, որ նրանք, ովքեր «սուտ լուրեր են տարածում», շահագրգռված չեն հանցագործության զոհերով:
Մասկը ուսումնասիրել է, թե արդյոք հնարավոր է աջակցություն ստանալ Մեծ Բրիտանիայի այլընտրանքային քաղաքական շարժումներից, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի աջ պոպուլիստական կուսակցությունից՝ Սթարմերին հեռացնելու համար:
Պարբերականը նշում է, որ Մասկը նաև Ֆարաժին փոխարինող է փնտրում կուսակցության ղեկավարի պաշտոնում:
Մասկն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է իր դաշնակիցների հետ ապակայունացնել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կառավարությունը «բացի իր ագրեսիվ գրառումներից» X սոցցանցում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...