Ինչու գնալ Ջերմուկ, եթե կարող ենք գնալ Հռոմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ անդամ երկրների դեսպանատներում վիզաներ ստանալու հերթերին՝ ընդգծելով, որ դա մեծ դժգոհություն է առաջացրել։
Վարչապետը նշել է, որ մի քանի հանձնարարական է տվել ԱԳՆ-ին այս կապակցությամբ: Ըստ Փաշինյանի, շատ դեպքերում ռեսուրսները չեն բավականացնում եղած տեմպին։ Նա մեկնաբանել է, թե ինչու են քաղաքացիները սկսել այդքան շատ մեկնել ԵՄ:
«Ինչքան էլ մեզ քննադատեն, համարեն ամենախոցելի տեղը, սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է»,- ասել է նա։
Ըստ նրա՝ քաղաքացիների համար բացվել են հնարավորություններ. «Մարդիկ ասում են՝ ինչու գնանք, Ջերմուկում սուրճ խմենք, ճաշենք, ետ կգանք, կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ Բրյուսել։ Սոցցանցերի հոսքը նայեք, սեզոններ կան՝ շաբաթ-կիրակի մարդիկ ՀՀ որևէ տեղից ավելի քիչ լուսանկար են դնում, քան եվրոպական մայրաքաղաքներից»։
Ըստ վարչապետի, սա նաև սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է. «Այս տարի, եթե ճիշտ ենք նկատել, դեպի Վրաստան հերթեր, համենայն դեպս նախորդ տարիների նման, չեն գոյացել։ Մի կողմից մենք սահմանային թողունակությունը մեծացնում ենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ մարդկանց մեծ զանգված ամանորին մեկնել են ԵՄ կամ Մերձավոր Արևելք. «Սա էլ մարդկանց բարեկեցության մակարդակի կամ առնվազն սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...