ՀՀ-ում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում. Փաշինյան
Մենք ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի ավելացնում են թոշակները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ քննադատում են, որ թոշակառուներին շահագործում ենք, որ նրանց թոշակները բարձրանան ստվերի կրճատման և այլնի համար»,- նշել է նա:
Փաշինյանի խոսքով՝ պետության կայացման համար ամեն մեկը մի ջանք պետք է գործադրի:
«Ու ոչ մի վատ բան չկա, որ թոշակառուները նույնպես ջանք գործադրեն»,- հավելել է նա։
Ինչպես նաև Փաշինյանը նշեց, որ կա հաղորդակցության խնդիր. «Մեկ էլ տեսնում ես, մարդը խոսում է, ասում է՝ «էլի թոշակը չբարձրացրին»։ Լսեք, Հայաստանում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022 թվականին նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...