Ես պետք է 1 վայրկյանում ուրանամ և կորցնեմ իմ մարդկային դեմքը. Հայրապետյան
Լավ չեք ճանաչում Հակոբ Ասլանյանին, որ մտածում եք, որ ես կարող եմ իրեն ճնշել: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Լավ չեք ճանաչում ակնհայտորեն: Ամեն դեպքում, խոսում եք մի մարդու մասին, որը մի քանի պատերազմի մասնակցել է: Հիմա չկարծեք, թե Հակոբ Ասլանյանը շեղվել է քաղաքական իմ թիմից կամ դավաճանել է, և ես պիտի հանկարծ 1 վայրկյանում ուրանամ և կորցնեմ իմ մարդկային դեմքը: Լավ չեք պատկերացնում, որ խոսում ենք մի մարդու մասին, որը չգիտեմ՝ ինչ պատճառներով է նման վարքագիծ դրսևորում, բայց ունի անցած ճանապարհ:
Նրանք, ովքեր կկարծեն՝ կկարողանան նման ձևով վախեցնել, ճնշել, դա ընդամենը նշանակում է, որ իրեն չեն ճանաչում: Ես ճանաչում եմ: Այլ բան է, որ մի քանի գործոն կա, որ գուցե օրերից մի օր խոսեմ այդ մասին, որոնք ոչ այնքան լավ են խոսում ամբողջ պատմության մասին: Բայց հիմա զերծ կմնամ»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ ավելի ուշ սոցցանցի իր էջում Հակոբ Ասլանյանը մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որոնցից մեկում երևացել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի անունը։
Ասլանյանընշել էր, որ հարցազրույցում հայտարարությունը հիմնված էր եղել սխալ տեղեկությունների վրա, և նա շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:
ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանն արձագանքել էր՝ նշելով.
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործ...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...