Թրյուդոն մերժել է Թրամփին
Կանադայի իշխանությունները հունվարի 7-ին կտրականապես անհամաձայնություն են հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ երկրի՝ ԱՄՆ-ի մաս դառնալու առաջարկին։
«Մեր տնտեսությունն ուժեղ է: Մեր ժողովուրդն ուժեղ է: Մենք երբեք չենք նահանջի սպառնալիքների առջև»,- գրել է Կանադայի արտաքին գործերի նախարարը X սոցցանցում:
«Չկա շանս, որ Կանադան դառնա Միացյալ Նահանգների մի մասը: Մեր երկու երկրի աշխատավորական ու տեղական համայնքները շահում են առևտրի և անվտանգության ոլորտում միմյանց համար ամենամեծ գործընկերները լինելուց»,- գրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Հիշեցնենք՝ Թրամփը Truth Social սոցցանցում նկար էր հրապարակել, որտեղ Կանադան ներկված է նույն գույնով, ինչ Միացյալ Նահանգները, և երկուսի վրա էլ սևով գրված է «Միացյալ Նահանգներ»: Հարևան Մեքսիկան այլ գույնով է ներկված, նկարում դրա միայն հյուսիսային մասն է։