Թրամփը հրաժարվել է ռազմական ուժ չկիրառելու խոստումից
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոստումից՝ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը վերահսկողության տակ վերցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ, ես չեմ կարող ձեզ հավաստիացնել: Դուք խոսում եք Պանամայի և Գրենլանդիայի մասին», – ասել է նա լրագրողներին, երբ նրան խնդրել են խոստանալ չկիրառել ռազմական ուժ Պանամայի ջրանցքի և Գրանլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:
Ամերիկացի ընտրված առաջնորդը դեկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ պահանջելու է արագ վերադարձնել Պանամայի ջրանցքը ամերիկյան սեփականությանը՝ դրա միջով անցման բարձր սակագների պատճառով։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Պանամայի ջրանցքը չափազանց կարևոր է ամերիկյան առևտրի, ինչպես նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի օպերատիվ տեղակայման համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...