Իրանի ԱԽ քարտուղարը Բաքու այցից հետո կժամանի Երևան
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այսօր ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան մտադիր է Բաքվում քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցելու հարցեր քննարկել գործընկերների հետ։
Ադրբեջանից հետո Ահմադիանը կայցելի Հայաստան և հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հատկանշական է, որ Ահմադիանը Բաքու է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին արված բավական կտրուկ հայտարարությունների հաջորդ օրը։
Ալիևը հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է Իրանի նախկին ղեկավարների հետ հարաբերությունների վատթարացման մասին։ Նա պնդել է, որ իրանական բեռնատարները մտել են Լեռնային Ղարաբաղ, երբ այն գտնվում էր հայկական կողմի տիրապետության ներքո։
Ալիևը նաև դժգոհել է, որ Իրանը զորավարժություններ է անցկացրել սահմանին և կտրուկ հայտարարություններ արել Բաքվի հասցեին։ Նա անդրադարձել է նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակմանը՝ այն որակելով կազմակերպված ահաբեկչություն, որը ազդել է երկկողմ հարաբերությունների վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...