Ինչ նվերներ է ստացել Փաշինյանը միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը 3 երկրների վարչապետների կողմից նվերներ է ստացել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 358 հազար դրամ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է 650 հազար 328 դրամ արժողությամբ սպասք։
Համաձայն նվերների հաշվառման ձևաթղթի՝ թեյի սպասքը կոչվել է «Ձմեռային հեքիաթ»։
«Սպասքը զարդարված է մանրանկարչությամբ՝ բնապատկերներով, հեքիաթային տեսարաններով, տոնական եթերով և զարդանախշերով, որոնք բնորոշ են կայսերական ճենապակյա գործարանի ամենահայտնի նկարիչներից մեկին՝ Ա․Վ․ Վորոբյովսկուն (1906-1992)։
Հեղինակի աշխատանքները ներառված են Պետական «Էրմիտաժի», ռուսական թանգարանի, Կուսկովայի կերամիկայի պետական թանգարանի հավաքածուներում։ Ռուսաստանի Դաշնություն․ «Կայսերական ճենապակու գործարան» ԲԲԸ»:
Նիկոլ Փաշինյանը հաջորդ նվերը ստացել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի կողմից, կրկին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում։ ՀՀ վարչապետը նվեր է ստացել «Իչան կալա» նկարը, որը ձեռքի աշխատանք է պատրաստված արույրից (Латунь): Նվերի ընդհանուր արժեքը կազմել է 627 հազար 733 դրամ։
Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովի՝ վարչապետի կողմից, կրկին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել կտավ։
«Արվեստի գործը միավորում է Հայաստանի մշակութային ժառանգությունը և ղրղզ արհեստավորների միությունը՝ ստեղծելով մշակութային ավանդույթների նկատմամբ փոխադարձ հարգանքի յուրահատուկ խորհրդանիշ», – նշված է նվերների հաշվառման ձեւաթղթում։ Նվերն արժեցել է 80 հազար 185 դրամ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...