Թուրքիան չի բացառում ռազմական գործողություն անցկացնել Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել Սիրիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կազմավորումների դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Նրա խոսքով, Անկարան վերջնագիր է ներկայացրել այս հարցի վերաբերյալ, գրում է Kommersant–ը:
«Եթե դուք չեք ցանկանում ռազմական գործողության տարբերակը, ապա օտարերկրյա ահաբեկիչները պետք է լքեն Սիրիան, առաջնորդները պետք է լքեն երկիրը, իսկ կազմակերպության մնացած անդամները պետք է վայր դնեն իրենց զենքերը և աշխատեն սիրիական նոր վարչակազմի հետ: Դամասկոսը երկխոսություն է վարում նրանց հետ։ Մի անգամ ասաց, երկրորդ անգամ կասի։ Բայց եթե արդյունք չլինի, ռազմական գործողությունը կլինի օրինական ընտրություն»,- ասել է Ֆիդանը CNN Trk-ին տված հարցազրույցում:
Դեկտեմբերին Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան ռազմական գործողություններ չի իրականացնի Սիրիայում, եթե երկրի նոր իշխանությունները լիակատար վերահսկողություն հաստատեն երկրի տարածքի վրա։ Նրա խոսքով, Անկարան պատճառ չի ունենա Սիրիայում պահպանելու իր զորախումբը միգրացիայի և ահաբեկչության հետ կապված սպառնալիքները վերացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Կարող ենք ապրել նաև առանց խաղաղության պայմանագրի. Ալիև
Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին՝ նույնպես։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի։ Ա...
Իլհամ Ալիևը կրկին սպառնո՞ւմ է Հայաստանին
Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում և Հայաստանը մեզ չպետք է խանգարի: Այս մասին լրագրող...