Իլհամ Ալիևը կրկին սպառնո՞ւմ է Հայաստանին
Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում և Հայաստանը մեզ չպետք է խանգարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանը չպետք է խանգարի մեզ: Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,– ասել է Ալիևը:
Ըստ Ալիևի` «Հայաստանն ըստ էության ֆաշիստական պետություն է». «Եթե այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, ապա նրանք էլ կերտել են այս երկիրը։ Ահա թե ինչու պետք է ոչնչացնել ֆաշիզմը։ Կամ Հայաստանի ղեկավարությունը կկործանի, կամ մենք կկործանենք։ Մենք այլ ելք չունենք»։
Ադրբեջանի ղեկավարը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հարցին:
««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»,– ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Կարող ենք ապրել նաև առանց խաղաղության պայմանագրի. Ալիև
Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին՝ նույնպես։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի։ Ա...
Կարող է լինել շատ ավելի վատ, քան հիմա է. Թրամփ
Ուկրաինական ճգնաժամը ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ֆիասկոն է, իրավիճակը հղի է հետագա ծայրահեղ լուրջ սրմամբ։ Այս մասին...