Գյուղերում կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու ժամկետը սպառվել է. Սուրեն Թովմասյան

ՀՀ գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ 7150 միավոր ինքնակամ շենք–շինություն է հաշվառվել, բայց օրինականացման ժամկետներն արդեն ավարտվել են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։


«Ընդհանուր առմամբ` 2022 թվականից սկսած էլեկտրոնային համակարգի օգնությամբ շուրջ 70 000 շինություն է հաշվառվել։ Սա ամբողջական թիվ չէ, քանի որ կան քաղաքացիներ, որոնք նշված ժամկետները բաց են թողել։ Ժամկետներն արդեն ավարտվել են, որևէ ինքնակամ շինության համար այլևս չի գործում էլեկտրոնային համակարգը։ Վստահ եմ, որ այդ 70 000 հաշվառված օբյեկտների կառուցապատողները հնարավորություն ունեն դիմելու իրենց համայնքներին` շինություններն օրինականացնելու համար»,– նշեց Թովմասյանը։


Նրա խոսքով` 2022 թվականից հետո կառուցված որևէ ինքնակամ շինություն այլևս հաշվառման ենթակա չէ։