Օլաֆ Շոլցը կեղծ է որակել Մոսկվա այցելելու իր մտադրության մասին տեղեկությունները
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սուտ է համարել Բունդեսթագի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերի հայտարարությունը, թե իբր կանցլերը պատրաստվում է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը:
Պատգամավորը X-ում գրել էր, թե ապացույցներ կան, որ Շոլցը կարող է այցելել Ռուսաստան մինչև փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։
Պատգամավորն այս տեղեկատվության համար ոչ մի աղբյուր չի ներկայացրել:
«Սա կեղծ հայտարարություն է: Սա խորապես անպարկեշտ է»,-ասել է Շոլցը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նիստից առաջ:
Ավելի վաղ՝ Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից ևս հայտնել էին, որ Շոլցի՝ Մոսկվա մոտալուտ այցի մասին մամուլում հայտնված լուրերը հորինվածք են։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը բանավեճի է հրավիրել նախկին նախագահներին
Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօր...
Բաշար Ասադին փորձել են թունավորել
Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար Ասադին փորձել են թունավորել Մոսկվա ժամանելուց հետո։ Այս մասին գրում է բրիտանական The Sun թ...
ԵԽ-ի դատապարտող բանաձևը Ադրբեջանի նկատմամբ
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քա...
Ես և Պուտինը ապշած էինք Փաշինյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունից. Լուկաշենկո
Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա...