Մի շարք հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝ 11:00-14:00 Սարմի փողոց, 11:00-17:00 Շերամի փ. 11, 13, 19, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
Կոտայքի մարզ՝ 11։00-17։00 Վերին Պտղնի և Ներքին Պտղնի գյուղեր։
Տավուշի մարզ՝ 11:00-14:00 Իջևանի տարածաշրջան՝ Գանձաքար գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
Շիրակի մարզ` 12:00-15:30 Արթիկ քաղաք՝ Բաղրամյան, Անկախության, Շինարարների, Աբովյան և Տոնականյան փողոցներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող Զովունի 220/110/10 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված հնարավոր են էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Զովունի գյուղում:
Նմանատիպ հոդվածներ
Զվարթնոց օդանավակայանում մառախուղ է, տեսանելիությունը ցածր
Զվարթնոց օդանավակայանում մառախուղ է, տեսանելիությունը ցածր: Այս մասին Auroranews-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամ...
Կտրուկ կցրտի. եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օրվա առաջին կեսին սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում` նաև բուք, ճանապ...
Տարադրամի փոխարժեքներն այօր
Rate.am-ում հունվարի 4-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 392.75 դրա...
Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ-ն։Հիդր...