Կաթվածահար է Հարավային Կորեայի պետական կառավարումը. հյուսիսկորեական ԶԼՄ
Կորեայի Հանրապետությունում կառավարումը կաթվածահար է իշխող ճամբարի և ընդդիմության միջև քաղաքական առճակատման հետևանքով, որը ներառում է նախագահ Յուն Սեոկ Յոլի և վարչապետ Հան Դեոկ Սուի իմպիչմենտը: Նման գնահատական է տվել Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (Հյուսիսային Կորեա):
Հյուսիսկորեական պետական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 3-ին արտակարգ ռազմական դրության հայտարարումից հետո Հարավային Կորեայում «պատմության մեջ առաջին անգամ նախագահին իմպիչմենթ են հայտարարել և ձերբակալելու օրդեր տվել, ինչի հետևանքով կաթվածահար է եղել պետության քաղաքականությունը, էլ ավելի է խորանում սոցիալ–քաղաքական քաոսը»:
«Գլխավոր ապստամբ» Յուն Սեոկ-Յոլը «ժխտում է իր հանցագործությունը՝ տարածելով ամեն տեսակի ստեր»։ Գործակալության տվյալներով՝ «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը, ելնելով «իր սեփական կեղտոտ շահերից, ներում է ապստամբությունը» և փորձում է իրավիճակը Սահմանադրական դատարանում իմփիչմենթի միջոցով շրջել հօգուտ իշխանական ճամբարի։ Նշվում է, որ Սահմանադրական դատարանը կարող է վերականգնել Յուն Սեոկ Յոլին, իմպիչմենթը հաստատելու համար ինը ձայնից առնվազն վեցն է անհրաժեշտ:
«Սրան ի պատասխան՝ ընդդիմությունը գնալով ուժեղացնում է իր քաղաքական հարձակումն ու ճնշումը՝ ակնարկելով Պետխորհրդի բոլոր անդամների «շարունակական իմպիչմենտի» մասին, ովքեր կարող են ժամանակավորապես զբաղեցնել նախագահի պաշտոնը՝ իրենց պահանջները չկատարելու դեպքում: Ընդդիմությունը, մասնավորապես, պնդում է Սահմանադրական դատարանի թափուր տեղերում երեք դատավորի նշանակում։
Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց նախագահին սահմանադրության խախտմամբ ռազմական դրություն մտցնելու համար, իսկ դեկտեմբերի 27-ին դադարեցվեցին երկրի ղեկավարի պաշտոնակատար վարչապետի լիազորությունները։ Դեկտեմբերի 31-ին դատարանը նախագահին կալանավորելու որոշում է կայացրել, իսկ ուժային կառույցներից մեկի ղեկավարությունը հայտարարել է, որ օրդերն օգտագործելու են մինչև դրա ժամկետի ավարտը։
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ռազմաբազաները Սիրիայից. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել հեռացնել ռուսական ռազմաբազաները Սիրիայի Լաթաքիա նահանգից։...
Քննիչները մտել են Հարավային Կորեայի նախագահի նստավայր, եղել են բախումներ
Հակակոռուպցիոն գործակալության քննիչները ժամանել են Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի նստավայր՝ կալանավորման հրամա...