Թրամփը ստիպված կլինի վճարել 5 միլիոն դոլար գրող Էլիզաբեթ Քերոլին
Մանհեթենի դաշնային վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի վճիռը, ըստ որի՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է 5 միլիոն դոլար վճարի գրող Էլիզաբեթ Ջին Քերոլին, որը նրան մեղադրել է ոտնձգությունների և զրպարտության մեջ: Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում, գրում է ТАСС-ը։
2023 թվականի մայիսին Նյու Յորքի երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել Քերոլի քաղաքացիական հայցով։ Այնուհետև դատարանը վճռեց, որ հանրապետականը պետք է Քերոլին վճարի 5 միլիոն դոլար, սակայն երդվյալ ատենակալները նրան մեղավոր չճանաչեցին բռնաբարության մեջ։
Ավելի ուշ գրողը դատարանին խնդրել է թույլ տալ իրեն փոփոխել ներկայացված հայցը։ Վերանայման պատճառ են դարձել ինչպես ամերիկացի նախկին առաջնորդի ավելի վաղ արած հայտարարությունները Քերոլի և նրա առաջադրած մեղադրանքների վերաբերյալ, այնպես էլ CNN-ում նրա խոսքերը, որտեղ նա գրողին խելագար էր անվանել, նրա փաստարկները «կեղծ և հորինված» էր, իսկ իր դեմ հայցը` «կեղծված գործարք»:
Նմանատիպ հոդվածներ
Պիտի 500․000 սարքեն, որ «ամեն համբալ իրա OPEL–ով չգա, կանգնի ստեղ». Արմեն Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը կարծում է, որ «կարմիր գծերի» վճարները պետք է դարձնեն 500 000 դրամ, որ «ամեն...
Սև ծովի հատակին մազութ է հայտնաբերվել
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության դիտորդական խումբը Սեւ ծովի հատակին Անապայի մոտ հայտնաբերել է փոքր քանակությամբ մա...
Զելենսկին` կողոպուտի բացարձակ չեմպիոն. Իլոն Մասկ
Վլադիմիր Զելենսկին կողոպուտի բացարձակ չեմպիոն է։ Նման հայտարարություն է արել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ «Բոլոր ժա...
Աշխատանքից ազատվել է ՊԵԿ փոխնախագահը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնակատար Աշոտ Մուրադյանն ազատվել է պ...