Մանրամասներ՝ անհետ կորածների հարազատների և Քոչարյանի հանդիպումից
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։
Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը երեկ էր ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։ Հանդիպմանը նաև խորհրդարանի խոսնակն էր ներկա։
Նրանք նաև պահանջում են ծանոթանալ քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ հունվարին ԱԺ նիստում զեկույցի ներկայացնելուց հետո կփորձեն հասկանալ, թե ինչպես կարող են իրավական հնարավորություններ ստեղծել՝ անհետ կորածների հարազատներից մի քանի հոգու հնարավորություն տալով գաղտնիության ռեժիմի մեջ ծանոթանալու դրան։
Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հաշվի առնելով փաստաթղթում գաղտնի տեղեկատվության առկայությունը՝ այն կներկացնի փակ նիստում։ Այդ պարագայում հանրությունը ի՞նչ չափով կտեղեկանա պատերազմի պարտության ու կորուստների պատճառների մասին՝ պարզ չէ։
Նա նաև ասել էր, որ զեկույցին «հազարավոր քրեական գործեր են հետևելու»։
Նմանատիպ հոդվածներ
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ նիստում ՀՀ վարչապ...
Պեսկովի արձագանքը՝ Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին
Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպ...
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռի կո...
Այս ամենի հետևում քաղաքական պատվեր է դրված․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ավիավթարի վարկածը
ՌԴ-ն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ չի վարել Ակտաուի մոտ ավիավթարի վարկածներ մշակելու...