Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպը:
«Դա քեզ համար էր, որպեսզի ավելի ուրախ անցներ, թե չէ նայելու ուրիշ հետաքրքիր բան չէր լինի», - ասել է լրագրողին Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ ռեզոնանսային երկխոսությունից հետո:
Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռակա կարգով:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Նիստի ժամանակ նա հիշեցրել էր այս հայտարարության մասին:
Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն Փաշինյանի հայտարարությունը. Փաշինյանը հակադարձել էր, որ ոչ ոք չի կարող դիտարկել իր հայտարարությունը: Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն հեռուստացույցն անջատելու տարբերակը, որ Փաշինյանը չկարողանա նիստին մասնակցել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
ՀՀ ՊՆ Նախկին նախարարը ձերբակալվել է Մոսկվայում
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին հայտնել է...
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռի կո...
Փաշինյանից լավ վարչապետ Ադրբեջանի համար չի եղել․ Զատուլին
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ...