Խոշոր շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում
Երևան-Երասխ ավտոճանապարհին այսօր շղթայական խոշոր վթար է տեղի ունեցել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ըստ նախնական տվյալների՝ տասնյակ մեքենաներ են վթարի ենթարկվել եղանակային վատ պայմանների և մերկասառույցի պատճառով: Նախնական տեղեկություններով կա զոհ և վիրավորներ: Այս պահին տվյալները ճշգրտվում են: Փրկարարները և ոստիկանները տեղում իրականացնում են ծառայություն»,- հայտնեց Նարեկ Սարգսյանը:
Ըստ shamshyan.qom-ի այսօր ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 12 տրանսպորտային միջոցներ։ Ճանապարհին մարախուղ է եղել կա 1 զոհ, 5 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի պատճառով
Դուբայից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Բաքվում՝ օդանավում կռվարար ուղևորի պ...
Երկրաշարժ՝ Լոռու մարզում
Սույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ...
Ռուսական կողմը ցանկանում է կոծկել այս հարցը․ Ալիևը
Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռը վնասվել է «ցամաքից գնդակոծության պատճառով», նման հայտարարություն է արել Ադրբե...
Հարավային Կորեայում ավիավթարի պատճառները
Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս պարզ չեն, հիմնական վարկածները ներառում են թռչնի հարված, շարժիչի...