Սիմոնյանը հանդիպել է անհետ կորածների հարազատներին․ նրանք այժմ ԱԺ-ում են
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է անհետ կորածների հարազատներին, առաջարկել ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Սիմոնյանը խոստացավ հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս պահին անհետ կորածների հարազատները ներս մտան խորհրդարան։
Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում նշել է. - «Եկել են Ազգային ժողով, առաջարկել եմ բարձրանան 4 հոգի վերև, հրաժարվել են, գնացել Բաղրամյան փողոցը փակել են»:
«Մենք նյութական ոչինչ չենք խնդրում, մենք եկել ենք, որ մեզ ընդունի և ասի, թե ինչ պարզեց իր ղեկավարած հանձնաժողովը, ով տարավ մեր երեխաներին կոտորեց»,- ասաց անհետ կորած զինվորի հարազատը։
Նրանք պահանջում են հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։
Հիշեցնենք․ որ Անդրանիկ քոչարյանը բողոքի ակցիային արձագանքել է հետևյալ կերպ՝ «թող համբերատար սպասեն քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացմանը, այլ ոչ թե շանտաժի լեզվով, փորձեն ծանոթանալ մի բանի, որի իրավասությամբ իրենք օժտված չեն»։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովի արձագանքը՝ Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին
Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպ...
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռի կո...
Այս ամենի հետևում քաղաքական պատվեր է դրված․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ավիավթարի վարկածը
ՌԴ-ն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ չի վարել Ակտաուի մոտ ավիավթարի վարկածներ մշակելու...
Զոհված զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան․ մանրամասներ
Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հ...