Փաշինյանն ամփոփում է ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները
2024 թվականի ընթացքում, երբ ԵԱՏՄ–ն նախագահում էր Հայաստանը, միության հիմնական առաջնահերթություններն են եղել տնտեսական փոխգործակցությունը, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերություների ամրապնդումը։ Այս մասին այսօր ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը միացել էր տեսակապով։
«Հայաստանի նախագահությունը մոտենում է ավարտին, ու մեր նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթություններից են եղել նաև կոոպերատիվ ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտի ներուժի կոնսոլիդացիան` գյուղատնտեսական համակարգում ինովացիոն լուծումներ ներդնելու համար»,– նշել է նա։
Ամփոփելով ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները, ՀՀ վարչապետը խոստացավ 2024 թվականի հայաստանյան զարգացումների մանրամասները ներկայացնել ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկումից հետո։
Հիշեցնենք` Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա հայտնել էր, որ դրական թեստի պատճառով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին այսօր ներկա է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Մովսիսյանն՝ իր օգնականի մոտ թմրանյութ հայտնաբերվելու մասին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր օգնականին բերման ենթարկելու դեպքին։ «Հար...
Մանրամասներ՝ Ռուբեն Վարդանյանի քրեական գործից
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասված է Ադրբեջանի...