Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. կան տուժածներ և զոհ
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և մահացած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ի (ծնված 1937 թ.) մահը, իսկ վարորդին տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն. վերջինս հոպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ս․ Գ․-ին (ծնված 1975 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնաթիռը խոցվել է ՌԴ ԶՈՒ-ի կողմից և ուղարկվել Ղազախստան. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, խոցվել է ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից և ուղարկվել Ղազա...
Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի դիսպետչերների տարօրինակ որոշումը. Լապշին
Միայն ինձ համար է տարօրինակ, որ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռը հանկարծակի վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաո...
Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանո...
Եվս 7 զոհերի մարմիններ. քանի մարդ է մահացել ադրբեջանական ինքնաթիռի վթարից. պաշտոնական
Հայտնաբերվել են Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի 7 զոհերի մարմիններ: 38 մահացածների դիերը տեղափոխվել են դատաբժշկական կ...