Գտնվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի երկրորդ սև արկղը
Ակտաուի մերձակայքում ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռի կործանման վայրում երկրորդ սև արկղն է հայտնաբերվել։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մանգիստաու շրջանի տրանսպորտի դատախազ Աբիլայբեկ Օրդաբաևը, հայտնում է Informburo.kz պորտալը։
«Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու թռիչքի ինքնագրիչ»,- ասել է նա։
Դատախազը հավելեց, որ քննչական մարմինները հարցաքննում են տուժածներին, ցամաքային ծառայության աշխատակիցներին, ինչպես նաև պարզում են աղետի ականատեսներին։
Քննիչներն արդեն առգրավել են ռադիոխոսակցությունների ձայնագրությունները։
«Դեպքի վայրի զննություն, որը կազմում է մոտ 4 հազար կմ.մ գրեթե ավարտված: Այս տարածքի անվտանգությունը, բոլոր առարկաները և իրեղեն ապացույցները ապահովված են», - մանրամասնել է Օրդաբաևը։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնաթիռը խոցվել է ՌԴ ԶՈՒ-ի կողմից և ուղարկվել Ղազախստան. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, խոցվել է ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից և ուղարկվել Ղազա...
Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանո...
Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի դիսպետչերների տարօրինակ որոշումը. Լապշին
Միայն ինձ համար է տարօրինակ, որ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռը հանկարծակի վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաո...
Եվս 7 զոհերի մարմիններ. քանի մարդ է մահացել ադրբեջանական ինքնաթիռի վթարից. պաշտոնական
Հայտնաբերվել են Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի 7 զոհերի մարմիններ: 38 մահացածների դիերը տեղափոխվել են դատաբժշկական կ...