Գիտենք, որ ոչ միայն սափրել եք ձեր մորուքը, այլև թեթևակի հիվանդացել եք. Լուկաշենկոն` Փաշինյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԽ) նիստում ելույթի ժամանակ դժգոհություն է հայտնել հանդիպման որոշ մասնակիցների ֆիզիկական բացակայության կապակցությամբ։
«Դե, ես որպես նախագահ կխնդրեի, եթե մեր դիտորդները շահագրգռված են մեր միությամբ, կխնդրեի, որ ներկա լինեն հանդիպումներին, ոչ թե հեռուստատեսությամբ մեզ ասեն, թե ինչպես են մեզ հետ համագործակցելու։ Նիկոլ Վովաևիչ, դա Ձեզ չի վերաբերում։ Գիտենք, որ ոչ միայն սափրել եք ձեր մորուքը, այլև թեթևակի հիվանդացել եք, ուստի ձեզ ընկալում ենք որպես մեր միության նոր, երիտասարդ, գոնե արտաքուստ անդամ»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ նիստին մասնակցում է հեռավար ռեժիմով՝ կորոնավիրուսային վարակի պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում:
Նմանատիպ հոդվածներ
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմ...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...