ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուկաշենկոն և Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում:


Փաշինյանը ասել է, որ Հայաստանի պատվիրակությունը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին հեռավար կմասնակցի։


Լուկաշենկոն հարցրել է այս որոշման պատճառների մասին և առաջարկել օգնել տոմսերի հարցում։


Փաշինյանը նշել է, որ նախկինում բարձրաձայնել է իր որոշումը, ինչին Լուկաշենկոն պատասխանել է. «Մենք կդիտարկենք ձեր դիմումը»։


Փաշինյանը պատասխանել է. «Դուք չեք կարող դիտարկել, քանի որ դա դիտարկման ենթակա չէ»։


Լուկաշենկոն պատասխանել է, որ Մինսկում կայանալիք գագաթնաժողովում առցանց ելույթների համար «հեռուստացույց» կարող է չլինել։


Դեռևս 2024 թվականի հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44–օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ»,–ասել է Փաշինյանը:


Նա, սակայն, նշել է, որ ԵԱՏՄ–ում և ԱՊՀ–ում ինչ–որ առումով ստիպված է լինելու դա անել:«Ես արձանագրում եմ, որ ես երբեք Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ես ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահին Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի ընդհանրապես»,–ընդգծել է վարչապետը:

Քաղաքականություն