Ավինյանն Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ հայտնեց
Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը կսկսվի 2026 թվականից։ Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն հայտնեց տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ դեռ 2024 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Ավինյանը հայտարարել էր, որ կայարանի կառուցումը կսկսվի 2024 թվականին։
«Ներկայում արվել է նախագծի պարզ փորձաքննությունը, ՇՄԱԳ-ը, համալիր փորձաքննության ընթացքում ենք, Եվրասիական հիմնադրամի հետ բանակցությունները գործնական փուլում են։ Հաջորդ տարի նախատեսում ենք ունենալ համալիր փորձաքննությունների արդյունքները, տեխնիկատնտեսական ամբողջական ուսումնասիրությունը, առաջին եռամսյակում էլ ունենալ կառավարության ներդրումային կոմիտեի դրական եզրակացությունը, իսկ տարվա վերջին էլ ունենալ փաստացի շինարար-կառուցապատող, որը պետք է արդեն սկսի աշխատել։ 2026 թվականից արդեն կսկսենք կառուցել»,-նշեց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ նմանատիպ նախագծի փորձաքննություններ անցկացնելու փորձ վերջին մի քանի տասնամյակում չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմ...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...