Նախագահից ոչ մի ազդակ չի եղել. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ–ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շփումների վերաբերյալ կոնկրետ ծրագրեր դեռևս չկան: «Life»–ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ԱՄՆ ընտրված նախագահից ոչ մի ազդակ չի եղել։ Թրամփի երդմնակալությանը դեռ բավական երկար ժամանակ կա՝ ավելի քան երեք շաբաթ։ Առայժմ կոնկրետ ծրագրեր չկան», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մինչև Նոր տարի Պուտինն ու Թրամփը զրուցեն հեռախոսով։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն հաստատել ուկրաինական հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմ...