ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքն այս տեմպերով ընդլայնմանը պատրաստ չէ. Սուքիասյանը հակադարձեց Ավինյանին
Եթե կառուցապատման կատաղի տեմպերը զսպելու միակ գործուն մեխանիզմը տեղական տուրքերի ավելացումն է, անցնող մեկ տարին ցույց տվեց, որ որքան բարձր դրույքներ են սահմանվում, այդքան էդ շինարարությունը դառնում ա ավելի անզուսպ: Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը
«Փորձը ցույց տվեց, որ միայն տեղական բարձր տուրքեր սահմանելը ոչ միայն չի զսպում, այլ ուղղակի ընդամենը քաղաքում շարունակվում է այդ խելահեղ կառուցապատումը, իսկ քաղաքապետարանն ունենում է հավելյալ ֆինանսական մուտքեր: Հետեւաբար խնդիրը էդտեղ միայն տեղական տուրքերով կառուցապատումը զսպելու մեջ չէ, այլ առաջին հերթին քաղաքական կամքի, եւ ամենակարեւորը ոչ թե քաղաքը կառուցապատել, հետո գլխավոր հատակագիծ բերել համապատասխանեցնել եղած վիճակին, այլ տարիներ շարունակ գլխավոր հատակագիծ չունենալն է: Այն ենթակառուցվածքների կոլապսները որ մենք ապրում ենք, ցույց են տալիս, որ քաղաքը այս տեմպերով ընդլայնմանը պատրաստ չէ»,- Մանուկ Սուքիասյանը հակադարձեց քաղաքապետին:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն. Կոնջորյան
Պատերազմից հետո գետնի վրա այլ իրավիճակ ֆիքսեցինք, դաշնակիցը անվտանգությունը չէր ապահովում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` «Արևմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի հայտարարությունների մասին
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում նման հայտարարություններին: Այսպես է Զախարովան մեկնաբանել...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...