Քաղաքականություն

Ոչ ոք իր բարեկամի ֆիրմայից չի գնել այդ տոմսը. Գրիգորյանն՝ Ավինյանի ավիատոմսի մասին

Mariam Z. 760 դիտում
Ոչ ոք իր բարեկամի ֆիրմայից չի գնել այդ տոմսը. Գրիգորյանն՝ Ավինյանի ավիատոմսի մասին

Ես այդ պատվիրակության կազմում չեմ էլ եղել, որ իմանամ պարոն Ավինյանը ե՞րբ է նստել, ե՞րբ է վեր կացել, ե՞րբ պետք է ինչ-որ բան նկատեր կամ չնկատեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած այցի տոմսերի գներին:


«Կա հետևյալը՝ մեր ընդդիմադիր գործընկերները, մամուլը բարձրաձայնել են խնդիր, որ թանկարժեք է այդ տոմսը, որով պարոն քաղաքապետը մեկնել է ԱՄՆ: Քաղաքապետն էլ ասաց՝ երբ իմացել է, որ ինչ արժե տոմսը, համարել է, որ քննադատությունն օբյետկիվ է, արձագանքել է: Էլ ի՞նչ եք ուզում, որ քաղաքապետն անի»,- աել է Գրիգորյանը:


Հարցին՝ եթե աղմուկ չբարձրանար չէիք իմանա՞ որ դա թանկ տոմս է, նա նշել է. «Այնպես չէ, որ կամայական որևէ աշխատող իրեն դուր եկած տեղից գնում է տոմս: Գոյություն ունի համապատասխան համակարգ, որի միջոցով այդ տոմսերը ձեռք են բերվում: Այս դեպքում ընթացակարգային առումով բան չի խախտվել: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը գնացել, իր բարեկամի ֆիրմայից գնել է այդ տոմսը, քանի որ պատշաճ ժամկետում չի գնվել, գնվել է հրատապ կարգով, եղել է այդ գինը, որը արդարացված չէ և քաղաքապետն իր դիրքորոշումը արտահայտեց»:


Հիշեցնենք`  Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Լոս Անջելեսում։ Ըստ քաղաքապետարանի՝ ամբողջ ուղևորության համար պետբյուջեից հատկացվել է 26 միլիոն 148 հազար դրամ։ 12,5 միլիոնը ծախսվել է տոմսերի համար։ Միայն 7 միլիոն 650 հազար դրամով բիզնես դասի տոմս էր գնվել քաղաքապետի համար: Մնացած շուրջ հինգ միլիոնով էլ գնվել էր ութ տոմս պատվիրակության մյուս անդամների համար։


Հավելենք, որ երեկ Երևանի քաղաքապետը հայտարարել էր՝ ապշած է եղել ԱՄՆ թռիչքի ծախսերից, ամբողջովին կփոխհատուցի ինքնուրույն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250