Նախկին նախագահները փաստ և փաստարկ չունեն. Սարգիս Խանդանյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, արձագանքել է ՀՀ նախկին նախագահների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հակամարտության թեմայով բանավեճի առաջարկը մերժելուն։
Վերջինս այս թեմայի վերաբերյալ գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում։
«Տրամաբանությունը հուշում է, որ եթե մի հարցի շուրջ ունես համոզմունք և գիտես, որ դու ես ճշմարիտ, պիտի որ հակված լինես իմացածդ, դիրքորոշումդ տեղ հասցնել։Հիմա հրապարակային առաջարկ ու հնարավորություն կա խոսելու մեր պետության պատմության ամենաառանցքային ու ամենացավոտ հարցի՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ և ողջ ճշմարտությունը վեր հանելու կամ հրապարակային դարձած բովանդակությանը հակադրվելու համար, բայց այդ բանակցություններին «փորձագիտական» մակարդակով տիրապետողները փախչում են խոսակցությունից։ Նույն տրամաբանությունը հուշում է մեկ բան. վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզը ճշմարիտ է և ակնհայտ, որ հակառակն ապացուցելու համար նախկին նախագահները փաստ ու փաստարկ չունեն»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտնել է, որ Ռուսաստանն ակնկալու...
Ֆիննախը՝ ՌԴ-ից սպառազինության պարտքը վերադարձնելու մասին
Վահե Հովհաննիսյանը անդրադառնալով ՔՊ-ում վերջին շրջանում տեղի ունեցող իրողություններին հայտարարել է, որ ք...
Կոչ եմ անում Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը․ Սիրիայի ԱԳՆ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ Շիբանին կոչ է արել Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը և երկրի ինքնիշխան...
Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է մեզ համար․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՊՀ-ում Երևանի դերի մասին հարցին, պատասխանել է, որ Հայաստանի ա...