Դա մենք դեռ կտեսնենք. Թրամփը՝ Պանամայի նախագահին
Պանամայի ջրանցքը չի վերադառնա ԱՄՆ-ի սեփականությանը, քանի որ այն պատկանում է բացառապես Պանամային: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով է արձագանքել այս հայտարարությանը` տեղադրելով Պանամայի ջրանցքի լուսանկարը` «Բարի գալուստ Միացյալ Նահանգների ջրանցք» մակագրությամբ:
«1977 թվականի Տորիխոս-Քարթերի պայմանագրերը նախատեսում էին նախկին ջրանցքի գոտու լուծարում, Պանամայի ինքնիշխանության ճանաչում և ջրանցքի ամբողջական փոխանցում Պանամային: Որպես նախագահ, ուզում եմ հստակ ասել, որ Պանամայի ջրանցքի և դրա հարակից գոտու յուրաքանչյուր քառակուսի մետրը Պանամային է և այդպես էլ կմնա: Մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը սակարկելի չեն», - ասել է Մուլինոն՝ ընդգծելով, որ ջրանցքն իր երկրի պատմության անբաժանելի մասն է, և որ յուրաքանչյուր պանամացի «այն կրում է իր սրտում»:
«Դա մենք դեռ կտեսնենք», - արձագանքել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թրամփը նախօրեին սպառնացել էր Պանամայի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ին:
Նմանատիպ հոդվածներ
Այդ ղեկավարները որքան հնարավոր է շուտ կոչնչացվեն․ Էրդողան
Թուրքիան ակնկալում է, որ Բաշար Ասադի տապալումից հետո օտարերկրյա պետությունները կդադարեցնեն աջակցությունը Սիրիայում քուրդ...
Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները․ Ավինյան
Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ԱՄՆ կատարած այցից հետո իմացել է...
Ասադի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել
Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կինը` Ասմա Ասադը, ամուսնալուծության դիմում է ներկայացրել: Նա ցանկանում է վերադառնալ...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...