Այդ ղեկավարները որքան հնարավոր է շուտ կոչնչացվեն․ Էրդողան
Թուրքիան ակնկալում է, որ Բաշար Ասադի տապալումից հետո օտարերկրյա պետությունները կդադարեցնեն աջակցությունը Սիրիայում քուրդ զինյալներին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին փոխանցել է Al Jazeera-ն։
Եգիպտոսում գագաթաժողովից տուն վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ այլեւս որեւէ պատճառ չկա, որ արտաքին ուժերը աջակցեն «Ժողովրդական պաշտպանության ջոկատների» (YPG) քուրդ մարտիկներին:
«Մենք չենք հավատում, որ առաջիկայում որևէ ուժ կշարունակի համագործակցել ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Ահաբեկչական կազմակերպությունների, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը և PKK-YPG-ն, ղեկավարները որքան հնարավոր է շուտ կոչնչացվեն»,- ասել է Էրդողանը։
YPG-ն Սիրիայի հյուսիս-արեւելքում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի հիմնական ուժն է, որին աջակցում է ԱՄՆ-ը: Թուրքիան YPG-ն դիտարկում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) շարունակություն, որը երկար ժամանակ կռվել է թուրքական պետության դեմ եւ Անկարայի, Վաշինգտոնի եւ Եվրամիության կողմից ներառված է «ահաբեկչական» խմբավորումների ցանկում:
Նմանատիպ հոդվածներ
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Վաղ թե ուշ Իսրայելը դա կհասկանա․ Էրդողան
Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին՝ ստիպելով գործել օրենքին համապատասխան։ Այս մասին հայտարար...
Եթե սահմանը բացվի, Ռուսաստանը միգրանտներ կուղարկի Ֆինլանդիա․ Օրպոն
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ասել է, որ Ռուսաստանի հետ սահմանը մնում է փակ, քանի որ Ֆինլանդիայի իշխանությունները վս...
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքերը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Օրեշնիկ» հրթիռի հետ «մենամարտի» մասին Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարու...