Այստեղ բարդ իրավիճակ է ստեղծվել. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Կրեմլում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու էներգետիկային առնչվող հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկ կայացել են Պուտինի և Ֆիցոյի բանակցությունները: Խոսել են նաև էներգետիկայի, գազի հետ կապված հարցերի շուրջ։ Բավական հանգամանալից զրույց է եղել», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Սլովակիա էներգակիրների մատակարարման հարցը լրացուցիչ ուշադրություն է պահանջում, ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը հնարավորություն ունի՞ շարունակել գազ մատակարարել Սլովակիա Ուկրաինայի հետ տարանցման պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
«Չէ՞ որ դուք լսել եք ուկրաինական կողմի հայտարարությունը և գիտեք այն եվրոպական երկրների դիրքորոշումները, որոնք շարունակում են ռուսական գազը գնել և որոնք դա անհրաժեշտ են համարում իրենց տնտեսությունների բնականոն գործունեության համար։ Այդ պատճառով այստեղ բարդ իրավիճակ է ստեղծվել, որը մեծ ուշադրություն է պահանջում»,– ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը` նախկին նախագահներին
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հ...
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Եթե չթանկացնեինք, Երևանում ավելի խայտառակ իրավիճակ կլիներ. Գրիգորյան
Ես հավատացած եմ, որ եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու:...