Եթե չթանկացնեինք, Երևանում ավելի խայտառակ իրավիճակ կլիներ. Գրիգորյան
Ես հավատացած եմ, որ եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի ավագանու 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, անդրադառնալով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ ընդդիմության հարցին, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Դեռևս այն ժամանակ բազմիցս ձեզ խնդրել, հորդորել ենք, ասել ենք՝ «կարմիր գծերի» մասով որոշումը մի ներկայացրեք որպես ամբոջական բեռնափաթման միջոց, որովհետև մենք էլ այդպես չենք ներկայացնում: Մենք ասել ենք, որ դա համալիր միջոցառումների մեջ միջոցներից մեկն է»,- ասաց Գրիգորյանը:
«Մայր հայաստան» խմբակցությունից Գրիգոր Իսկանդարյանը նկատեց. «Վարչական դատարանը անվավեր ճանաչեց ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը: Դուք հիմա նույն ձեւով, առանց փոփոխության բերել եք կարմիր գծերը թանկ տարբերակով: Դուք ինքներդ տեսել եք, որ քաղաքը չի բեռնաթափվել: Ինչու եք թանկ տարբերակով բերել»:
Ի պատասխան Սուրեն Գրիգորյանն ասաց, որ անհամաձայնություն ունեն այս որոշման հետ, եւ այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ իրենք բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Վերաքննիչ բողոքով մեր փաստարկները կներկայացնենք: Ասեմ նաև, որ այս տարվա վճարների հաշվարկի հիմքում կա հստակ հաշվարկ ինքնարժեքի մասով, որի մասին կարող եք տեղեկություն ստանալ՝ գրավոր կարգով հարցում անելով»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը` նախկին նախագահներին
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հ...
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...