Չինաստանի ՊՆ-ն արձագանքել է Պենտագոնի զեկույցին
ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի հարձակողական է դառնում, ինչը տանում է առճակատման: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը։
Չժան Սյաոգանը այս մասին հայտարարել է դեկտեմբերի 21-ին՝ մեկնաբանելով ավելի վաղ Պենտագոնի ներկայացրած զեկույցը Չինաստանի ռազմական զարգացման մասին:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցում նշել էր, որ Չինաստանը 2024 թվականի կեսերին ունեցել է ավելի քան 600 միջուկային մարտագլխիկներ, իսկ 2030 թվականին դրանց թիվը կգերազանցի հազարը:
Պենտագոնի տվյալներով ՝ Չինաստանն ակտիվորեն մեծացնում է իր միջուկային ուժերը ՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության ուժեղացման ֆոնին: Դրա հետ մեկտեղ զեկույցում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ կապի բաց ուղիներ պահպանել, որպեսզի երկու երկրների միջև մրցակցությունը չվերաճի ռազմական հակամարտության:
Նմանատիպ հոդվածներ
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Այդ ղեկավարները որքան հնարավոր է շուտ կոչնչացվեն․ Էրդողան
Թուրքիան ակնկալում է, որ Բաշար Ասադի տապալումից հետո օտարերկրյա պետությունները կդադարեցնեն աջակցությունը Սիրիայում քուրդ...
Վաղ թե ուշ Իսրայելը դա կհասկանա․ Էրդողան
Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին՝ ստիպելով գործել օրենքին համապատասխան։ Այս մասին հայ...
Եթե սահմանը բացվի, Ռուսաստանը միգրանտներ կուղարկի Ֆինլանդիա․ Օրպոն
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ասել է, որ Ռուսաստանի հետ սահմանը մնում է փակ, քանի որ Ֆինլանդիայի իշխանությունները վս...