«Սա ադեկվատ մա՞րդ է, պարզապես տականքներ են». Զելենսկին՝ Պուտինի առաջարկի մասին
Ողջախոհ մարդը նման բան չէր ասի. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ «տեխնոլոգիական մենամարտ» անցկացնելու երեկվա առաջարկը:
«Դուք կարծում եք, որ սա ադեկվատ մա՞րդ է, պարզապես տականքներ են», - ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ արձագանքելով ՌԴ Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերին։
ՌԴ նախագահն Արևմուտքին առաջարկել էր «տեխնոլոգիական մենամարտ» անցկացնել՝ Կիևում թիրախ ընտրել, այնտեղ կենտրոնացնել ՀՕՊ բոլոր ուժերը, ինչից հետո ՌԴ-ն թիրախին կհարվածի «Օրեշնիկ» հրթիռով:
«Մենք պատրաստ ենք նման փորձի»,- ասել էր ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
Կյանքից հեռացել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Այս մասին Aysor.am-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ «Մա...
Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին. Գուրգեն Արսենյանը` «սև ցուցակի» մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասի...
ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Մեսրոպ Մանուկյան
ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագան...
Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ. Փաշինյան
Կառավարությունը Լոռում, մասնավորապես, Ալավերդում ջրհեղեղից տուժած քաղաքացիներին պատրաստվում է փոխհատուցում տալ։ «Որոշում...