Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ. Փաշինյան
Կառավարությունը Լոռում, մասնավորապես, Ալավերդում ջրհեղեղից տուժած քաղաքացիներին պատրաստվում է փոխհատուցում տալ։
«Որոշումներ կայացնելիս, չեմ հասկանում, ի՞նչ է մեզ տենց առաջնորդում։ Չէ, որ չէ՝ պետք է հաշվեհամար տալ։ Հաշվեհամարը չեղավ, չենք տա։ Գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի, արի Երևան, հետ գնա Ալավերդի, ճանապարհին մի հատ էլ Սևանի միասնական սոցիալական ծառայություն մտնես, Իջևանում՝ զինկոմիսարիատ, Բերդում՝ ոստիկանության բաժին, Նոյեմբերյանում՝ դատախազություն։ Չեմ հասկանում՝ ինչու ենք այս որոշումները սենց կայացնում։ Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ, և, ինչպես տեսնում եք, ոչ միայն՝ մարդկանց»,- ասաց Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց, որ քաղաքացիները հաճախ ոչ թե հաշվեհամարն են ուղարկում, այլ՝ քարտի համարը։ Վարչապետը ԿԲ նախագահից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ քարտի համարով նույնականացնել մարդուն։ Ի պատասխան, Մարտին Գալստյանն ասաց, թե հնարավոր է, բայց՝ պետք է մեկ քայլ ավել արվի։ Վարչապետը նշեց, որ հնարավոր է փոխանցումն անել և հաշվեհամարին, և քարտի համարին։
Նա նշեց, որ սյուրռեալիստական ֆիլմի սյուժե է այս ամենը հիշեցնում. «Կաֆկայի «Դղյակն» է, լրիվ գրել է մարդը, դրել մեր սեղանին, ոնց որ առավոտ գանք, կարդանք, թե ինչ պետք է անենք այդ օրը, ոնց պետք է գործենք»։
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
Կյանքից հեռացել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Այս մասին Aysor.am-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ «Մա...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...