Օրբանը հայտարարություն է արել, ի պատասխան Զելենսկու վիրավորանքների
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ի պատասխան Վլադիմիր Զելենսկու վիրավորանքների, հայտարարել է, որ չի կարելի տրվել սադրանքների, պետք է ռազմավարական հանգստություն պահպանել։
«Չի կարելի որևէ սադրանքի տրվել, պատերազմի ժամանակ ամենակարևորը ռազմավարական հանգստությունն է», - ասել է Օրբանը «Kossuth» ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Զելենսկու հերթական արտահայտությունը։
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ Ուկրաինան, Սուրբ ծննդին հրադադար հաստատելու առաջարկին ի պատասխան, տգեղ արշավ է սկսել Հունգարիայի դեմ, սակայն Զելենսկիին դրա համար պետք է դատի ուկրաինացի ժողովուրդը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, թե Օրբանն իր խաղաղության նախաձեռնությամբ ուզում է «փիարվել»։ Նա նշել էր, որ Օրբանին թույլ չի տա միջնորդ դառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, անգամ թույլ չի, որ նա Ուկրաինա մտնի։
Օրբանը, պատասխանելով Զելենսկու վիրավորանքներին, հայտարարել էր, որ չի տրվի սադրանքներին, հրադադարի առաջարկը դեռ ուժի մեջ է, իսկ Զելենսկին ինքը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ընդունել այն, թե ոչ։
Անցյալ շաբաթ Զելենսկին վիրավորվել էր, որ Օրբանը հեռախոսով զրուցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Եվրոպայում «երկարաժամկետ և կայուն» խաղաղություն հաստատելու հնարավորությունը։ Հունգարական կողմը դիմել է նաև Կիևին, որպեսզի հեռախոսազրույց կայանա նաև Օրբանի և Զելենսկու միջև, սակայն «ոչ քաղաքակիրթ մերժում» է ստացել:
Նմանատիպ հոդվածներ
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Այդ ղեկավարները որքան հնարավոր է շուտ կոչնչացվեն․ Էրդողան
Թուրքիան ակնկալում է, որ Բաշար Ասադի տապալումից հետո օտարերկրյա պետությունները կդադարեցնեն աջակցությունը Սիրիայում քուրդ...
Վաղ թե ուշ Իսրայելը դա կհասկանա․ Էրդողան
Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին՝ ստիպելով գործել օրենքին համապատասխան։ Այս մասին հայտարար...
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...