Պուտինը հրթիռային «մենամարտ» է առաջարկում ԱՄՆ-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, որը ցույց կտա, թե ինչպես ռուսական նոր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը կարող է հաղթահարել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ:
Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր ամենամյա մեծ ասուլիսում՝ խոսելով «Օրեշնիկ» հրթիռի մասին, որը, նրա խոսքով, հնարավոր չէ խոցել։
Նա առաջարկել է, որ երկու կողմերը ընտրեն թիրախներ, որոնք կպաշտպանվեն ամերիկյան հրթիռներով։
«Մենք պատրաստ ենք նման փորձի», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը նոյեմբերի 21-ին առաջին անգամ «Օրեշնիկը» կիրառել է Դնեպրում՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ATACMS և բրիտանական Storm Shadow հրթիռների կիրառմանը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը չի բացառել Իրանի հետ հնարավոր պատերազմը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ զինված հակամարտության հավանականության մ...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...