Ինչու է Սրբուհի Գալյանը բոլոր իր տեղակալներին ազատել պաշտոններից
Կադրային փոփոխությունները բնական և անհրաժեշտ գործընթաց են: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Իմ նշանակումից հետո նախարարի բոլոր տեղակալներն ազատվել են պաշտոններից։ Նորմալ է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Նախարարի իրավունքն է՝ աշխատել կամ չաշխատել որևէ տեղակալի հետ»,- ընդգծեց նա:
Գալյանը չմեկնաբանեց կադրային փոփոխությունների պատճառները՝ նշելով, որ դրանք հարցեր են, որ պատճառաբանություն չեն ենթադրում. «Օրենքի վրա հիմնված որոշումներ եմ կայացնում, օրենքը թույլատրում է, որ նման որոշումներ կայացնեմ»։
Ըստ նրա՝ խնդիրը կամայականությունը չէ, այլ՝ օրենքի բովանդակությունն ու պաշտոնի էությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
Կյանքից հեռացել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Այս մասին Aysor.am-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։«Ման...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...