ՀՀ-ում «օրենքով գողերի» ցուցակ ունե՞ք. հարց արդարադատության նախարարին
Իմ վերջին պաշտոնը զբաղեցնելուց հետո ես դեռ չեմ այցելել քրեակատարողական հիմնարկներ, որևէ մեկը չի ասում, որ ՔԿՀ-ներում ընդհանրապես խնդիր չկա և այնտեղ դրախտային պայմաններ են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողնմերի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Խնդիրները միշտ եղել են, բայց մեր խնդիրն ու գործառույթն է, այդ խնդիրները մինիմալի հասցնելը և հետզհետե բոլոր խնդիրները լուծելը, ինչը և պատրաստվում ենք անել»,-ասաց նա:
Հարցին՝ ոնց է պատրաստում ՔԿՀ-ներում կարգուկանոն հաստատել, եթե խնդիրներ կան այդ գողական աշխարհում, նա հայտնեց. «Հիմա կոնկրետ դեղատոմս չեմ կարող ասել՝ այս խնդիրը լուծելու ենք այս եղանակով, բայց բոլոր խնդիրները պահանջում են համակարգային լուծում, իսկ համակարգային լուծումներ ունենք: Այդ խնդիրներից են արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ, պատժի կրման պայմանները, բժշկական սպասարկման հետ կապված խնդիրները: Վերջինս արդեն դուրս է արդարադատության նախարարության տիրույթից, գտնվում է առողջապահության նախարարության տիրույթում»
Դիտարկմանը, որ սովորաբար, արդարադատության նախարարները մի քիչ խուսափում են շատ մտնել քրեակատարողական հիմնարկների դաշտ, հատկապես կնոջ համար այդ հարցում կան կաշկանդող հանգամանքներ, նախարարն նշեց. «Ես եղել եմ արդարադատության նախարարի տեղակալ, ով համակարգել է նաև այդ ոլորտը և բազմաթիվ այցեր են ունեցել բոլոր քրեակատարողական հիմնարկներ»:
Ինչ վերաբերում է «զոն նայողների» ինստիտուտին եւ դրա դեմ պայքարին, Գալյանն ասաց. «Ես կարծում եմ՝ պատժի կրման պայմանները, որոնք հստակ սահմանված են օրենքով, պետք է պահպանվեն և մեր գործը պետք է լինի այն, որ այդ պայմաններից շեղում չլինի՝ անկախ անձի որևէ, այդ թվում, ենթադրյալ կարգավիճակից»:
Հարցին՝ դուք Հայաստանում «օրենքով գողերի» ցուցակ, ցանկ ունեք,նա պատասխանեց. «Այդ հարցի հասցեատերն էլ ես չեմ»:
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
Կյանքից հեռացել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Այս մասին Aysor.am-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։«Ման...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...