«Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան». Պուտին
Դուք շատ կուզենայիք, որ Ռուսաստանը թուլացած դիրքերում լիներ, բայց ես այլ տեսակետ ունեմ։ Նման պատասխան է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկական NBC-ի լրատվականի թղթակցի հարցին, որ ասել էր, որ Ռուսաստանը չի հասել կենտրոնական ռազմական օկրուգի նպատակներին եւ կորցնում է գեներալներ։
Պուտինը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ, սակայն ռուսական բանակի մարտունակությունն աշխարհում ամենաբարձր մակարդակի վրա է։
«Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան, Ռուսաստանը հզորացել է և դարձել իսկապես ինքնիշխան երկիր։ Եկեք չնայենք ուրիշների կարծիքներին»,- հավելել է Պուտինը:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Ռուսաստանի հիմնական խնդիրն էր թույլ չտալ այնտեղ ահաբեկչական անկլավի ստեղծումը։ Այս նպատակը իրագործվել է: Նա նաև հիշեցրել է, որ այնտեղ ՌԴ ցամաքային զորքեր չեն եղել, միայն ռազմաբազաներ են եղել։
Պատասխանելով Ռուսաստանի թուլության մասին հարցին՝ Պուտինը մեջ է բերել Մարկ Տվենի խոսքերը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ ուռճացված են»:
Պատասխանելով գեներալ Իգոր Կիրիլովի դեմ մահափորձի մասին NBC-ի լրագրողի հարցին՝ Պուտինը նշել է, որ սա ահաբեկչություն է, որը տեղի է ունեցել մեծ թվով մարդկանց համար վտանգավոր եղանակով։
«Մենք երբեք չենք լսել նման ահաբեկչական հարձակումների դատապարտում»- ընդգծել է Պուտինը։
Հարցին, թե արդյոք ՌԴ-ն պատրաստ է Կիևի հետ փոխզիջման գնալ, Պուտինը պատասխանել է. «Քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է, Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների»
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականի վերջին Կիևի հետ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն Բորիս Ջոնսոնը՝ «տարօրինակ սանրվածքով մարդը», արգելել է Ուկրաինային հաշտություն կնքել։
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
Կյանքից հեռացել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Այս մասին Aysor.am-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ «Մա...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...